«Արվեստ և մեդիա». ցուցահանդես ՀՊՄՀ-ում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Մանկավարժական համալսարանում կբացվի «Արվեստ և մեդիա» խորագրով ցուցահանդեսը։

Նախագիծն իրականացվել է ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ՝ Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի 2-9-րդ դասարանների աշակերտների հետ համագործակցությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներն արվեստի լեզվով արտահայտում են ապագա մանկավարժների և դպրոցականների պատկերացումները ժամանակակից մեդիամիջավայրի, դրա ազդեցության և տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու կարևորության մասին։

Ավելին