2016-2018 թվականներին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Միննեսոտայի համալսարանի միջև համագործակցության արդյունքում ստեղծվեցին թվով 3 վեբինարներ: Ի դեպ, համագործակցությունն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարձր հովանու ներքո:
Դրանք պարունակում են հարուստ նյութեր հայ իրականության մեջ ներառական կրթության գործնական հիմնախնդիրների վերաբերյալ: Վեբինարները կարևոր նշանակություն ունեն դպրոցում դասավանդող մանկավարժների, ինչպես նաև ապագա ուսուցիչների համար. այն հասանելի է հարթակում և նպատակ ունի աջակցել յուրաքանչյուրին:
Վեբինարներն հասանելի են անգլերեն լեզվով, իսկ հայերեն տեքստը հասանելի է վազող տողերով: Հայերեն տեքստի համար անհրաժեշտ է մուտք գործել “Setting” բաժինը (սահիկի աջ կողմի երկորդ կոճակը), սեղմել “Subtitles” բաժինը և ընտրել հայերեն լեզուն: