ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության իրականացման ձևեր
  • Առկա
  • Հեռակա
Բակալավրիատ
Մագիստրատուրա

1922թ. հիմնադրված Մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը հիմնադրվել է 1930 թվականին, 1965թ. առանձնացել է բանասիրական ֆակուլտետը: Որոշ ժամանակ այն անվանվել է հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ:

Հիմնադրման օրից հանրապետության, ինչպես նաև սփյուռքի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների շուրջ 90 տոկոսը եղել են բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ:

Ֆակուլտետը հայտնի է նաև մանկավարժության, գիտության, արվեստի և գրականության անվանի դեմքերով՝ Հրանտ Մաթևոսյան, Ռազմիկ Դավոյան, Արամայիս Սահակյան, Մետաքսե, Արմեն Մարտիրոսյան, Արմեն Շեկոյան, Սուրեն Մուրադյան, Լիպարիտ Սարգսյան, Ֆելիքս Մելոյան  և այլն:

Վերջին տարիներին ֆակուլտետում դասախոսություններ են կարդացել սփյուռքահայ գործիչներ Երվանդ Ազատյանը, Ժիրայր Դանիելյանը, Փիթեր Բալաքյանը, Հովսեփ Նալբանդյանը, Ռոպպեր Հատեճյանը։

Այժմ ֆակուլտետում դասավանդում են ԳԱԱ ակադեմիկոսներ, գիտության դոկտոր-պրոֆեսորներ, թեկնածու-դոցենտներ:

Ֆակուլտետի բազմահազար շրջանավարտներ հանրակրթական և բարձրագույն դպրոցի երախտավորներ են: Ֆակուլտետը եղել և մնում է հայագիտական կարևորագույն կենտրոններից մեկը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Այսօր էլ  ֆակուլտետը աչքի է ընկնում հանրապետության լավագույն մանկավարժներով: Ֆակուլտետի ուսանողների գերակշիռ մասը ակտիվորեն մասնակցում է կազմակերպվող միջոցառումներին, ուսանողական կյանքին, զինվում գիտելիքներով, հմտություններով և կարողություններով` հետագայում դրանք հանրությանը ծառայեցնելու նպատակով:

Ֆակուլտետի ուսանողները մեծապես ներգրավված են Ուսանողական խորհրդի և  Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներին, համատեղ կազմակերպում են տարաբնույթ միջոցառումներ` ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, էկոլոգիական, գիտական, հանրամատչելի միջոցառումներ:

Ուսանողներն անմասն չեն  նաև միջբուհական շփումներից. նրանք ակտիվորեն մասնակցում են այլ բուհերում կազմակերպվող գիտական և ժամանցային միջոցառումներին: Բանասիրակական ֆակուլտետի ուսանողների առօրյայի անբաժանելի մասն են տարբեր ցուցահանդեսներ, թանգարաններ այցելությունները:

Ֆակուլտետը պատրաստում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ,  որոնք դառնում են լավագույն մանկավարժներ:

Կանոնադրություն

Աշխատակազմ

Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ձեւավորվել է 2013 թ. մայիսի 17-ից՝ համալսարանի նախկին՝ հայ գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի տրոհման հետեւանքով եւ համարվում է առանձին կառուցվածքային ստորաբաժանում: Ամբիոնի վարիչն է պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դավթի Դանիելյանը: Ամբիոնը շարունակում է հայ գրականության միասնական ամբիոնի՝ տասնամյակների ընթացքում ստեղծած ավանդույթները:

Ամբիոնում գիտամանկավարժական հսկայական վաստակով աչքի են ընկել ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեւակ Արզումանյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Եղիշե Պետրոսյանը, Հեկտոր Ռշտունին, Ավագ Խաչատրյանը, Մարտին Գիլավյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Մկրտչյանը:

Այժմ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում աշխատում են մեկ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը եւ հինգ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտներ եւ մեկ բանասիրական գիտությունների թեկնածու, դասախոս: Ամբիոնի ուսումնական եւ գիտական աշխատանքներում ներառված են հայ նոր եւ նորագույն գրականության բոլոր շրջանները, ինչպես նաեւ հայ գրականության դասավանդման մեթոդիկան:

Էլ. փոստ` [email protected]

Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 150, 151)

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

1922-ին` Հայաստանի մանկավարժական ինստիտուտը Երևանի պետական համալսարանից անջատվելուց հետո, հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնը եղել է միասնական: 30-ական թվականներին հայ գրականության ամբիոնը դարձել է առանձին գիտական միավոր: Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են Հայաստանի խորհրդային հանրապետության գիտության վաստակավոր գործիչներ, դոկտոր-պրոֆեսորներ Արշալույս Բաբայանը, Վաչե Պարտիզունին, Կառլեն Դանիելյանը:

1990-2013 թվականներին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է եղել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:

2013 թվականի օգոստոսին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը տրոհվել է և առաջացել են երկու նոր ամբիոններ: 

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն իր գոյության ընթացքում հրատարակել է 14 գիտական ժողովածու, բազմաթիվ մենագրություններ, ինչպես նաև մասնակցում հանրապետական և միջազգային գիտաժողովների, կազմակերպում արտագնա գիտաժողովներ (Գյումրի, Ծաղկաձոր (2 անգամ), Դսեղ, Էջմիածին): Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի աշխատանքները ներառում են հայ գրականության հետևյալ շրջանները` հայ ժողովրդական բանահյուսություն, հայ հին և միջնադարյան գրականություն, հայ գրաքննադատական մտքի պատմություն, հայ գրականության դասավանդման մեթոդիկա:

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի երաշխավորությամբ լույս են տեսել մագիստրոսների և հայցորդների գիտական աշխատությունները, պարբերաբար կազմակերպվել Ոսանողական գիտական ընկերության նստաշրջաններ:

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում գործում է «Գրական թերթ» ակումբը:

Ամբիոնը համագործակցում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» և ՀՀ գրողների միության «Գրական թերթի» հետ:

Էլ. փոստ` [email protected]

Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 127,128)

Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնը հիմնադրվել է 1932 թ., ՀՀ ԳԱԱ ակադ. Ա.Ս.Ղարիբյանի նախաձեռնությամբ, որ երկար տարիներ ղեկավարել է ամբիոնի գիտամանկավարժական գործունեությունը: 2009 թ. ամբիոնը կոչվում է ակադ. Ա. Ս. Ղարիբյանի անունով։ Այսօր ևս ամբիոնը մեր հանրապետության հայերենագիտական, մանկավարժական կադրերի պատրաստման կարևոր կենտրոններից է, որ սերտ համագործակցություն ունի մյուս բուհերի հայոց լեզվի և հումանիտար այլ ամբիոնների, ինչպես նաև դպրոցների և հենակետային կրթական հաստատությունների հետ:

Քանի որ ամբիոնը հայոց լեզու և նրա դասավանդման մեթոդիկա մասնագիտությամբ ուսումնառություն է կազմակերպում համալսարանի բոլոր ֆակուլտետներում, ուստի նրա մանկավարժական դերը ավելի մեծ է և ավելի պատասխանատու: Ամբիոնի գործունեության կարևոր ոլորտ է հանրակրթական դպրոցներում պրակտիկայի ամենկիսամյա անցկացումը, որը գործուն օղակ է մանկավարժական բուհի համար:

Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են ճանաչված գիտնականներ (ՀՀ ԳԱԱ ակադ. Ա. Ս. Ղարիբյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Ա. Աբրահամյանը, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆ. Վ. Ա. Քոսյան, բ․գ.թ., պրոֆ. Ա. Ա. Մարության, բ․գ.թ., դոց. Հ. Ն. Նազարեթյան, բ.գ.դ., պրոֆ. Լ. Մ. Խաչատրյան)։ 2013 թ. առ այսօր (մեկ ուստարի ընդհատումով) ամբիոնի վարիչն է բ. գ. դ., պրոֆ. Վ. Գ. Համբարձումյանը:

Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են մեր համալսարանում և այլ հաստատություններում, նաև արտերկրում կազմակերպվող գիտական տարբեր կոնֆերանսների, հանդես են գալիս գիտական զեկուցումներով, որոնք հիմնականում տպագրվում են: Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը վերջին տարիներին կազմակերպել է հանրապետական գիտաժողովներ՝ նվիրված Վ. Քոսյանի ծննդյան 90-ամյակին (2017 թ.), «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի հիմնահարցերին» ( 2018 թ.), Ա. Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին (2020 թ.), որոնց նյութերը տպագրվել են առանձին ժողովածուներով:

Զգալի թիվ են կազմում հանրապետության և այլ երկրների գիտական հանդեսներում լույս ընծայվող գիտական հողվածները՝ ամբիոնի աշխատակիցների հեղինակությամբ, որոնց թիվը անցնոմ էթ մի քանի տասնյակից: Ամբիոնն ունի դասավանդվող առարկաների լայն ընդգրկում, հիմնականում երկու ուղղությամբ՝ տեսական-հայերենագիտական և ուսումնական-մեթոդական, առաջինում՝ լեզվաբանության հիմքունքներ, ժամանակակից հայոց լեզու, գրական արևմտահայերեն, հայ բարբառագիտություն, գրաբար, հայոց լեզվի պատմության, ոճաբանություն և խոսքի մշակույթի, երկրորդում՝ գործնական հայողց լեզու, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա: Մագիստրատուրայում անցկացվում են ընտրովի դասընթացներ՝ լեզվի և լեզվաբանության, հայ լեզվաբանական մտքի պատմության, արդի գրական հայերենի հանգուցային հարցերի վերաբերյալ:

Ամբիոնի ուղղություններից է հայոց լեզվի ուսուցումը իբրև երկրորդ լեզվի. ամբիոնի դասախոսները աշխատանքներ են իրականացնում արտերկրից ժամանակ ուսանողների հետ (ԻԻՀ, Իտալիա, Հունգարիա, Չինաստան): Ամբիոնը աշխատանքներ է իրականացնում նաև գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ՝ հայցորդների և ասպիրանտների մասնագիտացմամբ, ինչպես նաև կազմակերպում է թեկնածուական և դոկտորական ատենախոսություններրի քննարկում՝ ոչ միայն ամբիոնի, այլև ուրիշ հաստատությունների հայցորդների համար: Մանկավարժական համալսարանը ուսուցումը կազմակերպում է դասավանման փաթեթային եղանակով, որն ունի իր առավելությունները, ուստի ամբիոնը այդ առումով հանդես է բերում բավարար կազմակերպվածութուն և հետևողականություն:

Էլ. փոստ`[email protected]

Հեռ.` 55 60 30 (ներքին՝ 125, 126)

Վազգեն Գուրգենի Համբարձումյան

Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Էդուարդ Սամսոնի Մկրտչյան

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, պրոֆեսոր-խորհրդատու

Աշոտ Վոլոդյայի Գալստյան

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արտաշես Ռեդիկի Մարտիրոսյան

Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, բան. գիտ. թեկ., դոցենտ 

Անահիտ Ժուլվերի Մուրադյան

Բան. գիտ թեկ., դոցենտ

Սուսաննա Խաչիկի Ղարիբյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Սուսաննա Հրանտի Ամիրջանյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Ռուզան Պողոսի Ջուլֆայան

Բան. գիտ.թեկ., դոցենտ

Մանուշակ Ռաֆիկի Սողոմոնյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Աշխեն Լյուդվիգի Յուզբաշյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Գայանե Լիպարիտի Խալաթյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

Սոֆի Ֆելիքսի Թորգոմյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Լիլիթ Նվերի Ավետիսյան

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Անահիտ Հարությունի Հարությունյան

Բան. գիտ. թեկ., դասախոս

Անի Արմենի Ավագյան

Դասախոս

ժենյա Կամոյի Հովհաննիսյան

Մասնագետ

Վերջին հրապարակումներ

Նաիրա Ա․ Խաչատրյան
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՔ «ԱԴԱՄԻ ԳԻՐՔԸ» ՎԵՊՈՒՄ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐ, ԵՐԵՒԱՆ, 2022, ԷՋ 191-198 /pdf
2023
Հոդված
Քնարիկ Ա․ Աբրահամյան
ԿԱՐԱՊԵՆՑԸ ԳՐԱՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋՕՐԷԱԿԱՆՆԵՐՈՒՄ (ՆԱՄԱԿՆԵՐ), ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐ, ԵՐԵՒԱՆ, 2022, ԷՋ 13-24/pdf
2023
Հոդված
Քնարիկ Ա․ Աբրահամյան
ԳՐԱԿԱՆ ԵՒ ՏԵՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ՓՈՐՁԸ (ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ) / ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ, ՀՐԱՏ․ 42/2, ԲԵՅՐՈՒԹ, 2022, ԷՋ 151-167/ ՀՈԴՎԱԾpdf
2023
Հոդված
Քնարիկ Ա․ Աբրահամյան
ԿՐԿԻՆ ՄԱԿԱՐԵԱՆԻ «ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՏԻՐՈՅԹՆԵՐՈՒՄ» / «ՎԷՄ», ԺԴ (Ի) ՏԱՐԻ ԹԻՎ 1 (77), ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ, ԵՐԵՒԱՆ, 2022, ԷՋ 253-259/pdf
2023
Հոդված
Սուրեն Դ․ Դանիելյան
ԱԶԳԱՅԻՆԻ ԵՒ «ՕՏԱՐԻ» ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ԿԱՐԱՊԵՆՑԻ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐՈՒՄ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ, ԵՐԵՒԱՆ, 2022, ԷՋ 174-179pdf
2023
Հոդված
Սուրեն Դ․ Դանիելյան
Սուրեն Դ․ Դանիելյան - «ՀՈԳԻԻ ՇԱՐԺՈՒՄԸ» ԴԷՊԻ ՆԻՒԹԸ․ ՄՆԱՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՒՈՒՄԻ ԱՌՋԵՒ, ԳԱՐԵԳԻՆ Ա ԾՆՆԴՅԱՆ 90 ԱՄՅԱԿԻ ՆՎԻՐՎԱԾ, «ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՄՍԱԳԻՐ, Ս․ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀԹ ՏԱՐԻ, ԹԻՒ Ը, ՕԳՈՍՏՈՍ, 2022, ԷՋ 86-105pdf
2023
Հոդված
Սուրեն Դ․ Դանիելյան
ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ «ԵՐԿՆՔԻ ՃԱՄԲՈՎ» ԴՐԱՄԱՅԻ ՅԵՏԱԳԻԾԸ – 2022-3 / «ՎԷՄ», ԺԴ (Ի) ՏԱՐԻ ԹԻՎ 3 (79), ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԵՐԵՒԱՆ, 2022, ԷՋ 253-259pdf
2023
Հոդված
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԳՐԱԲԱՐԻ ԱՆՎԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՏԻՊԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲՈՒՀՈՒՄpdf
2022
Հոդված
Բոլոր հրապարակումները

Նորություններ