Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 2004-2005 ուսումնական տարվանից գործում է կրթության եռաստիճան համակարգ (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա)՝ համապատասխան ուսումնական պլաններով ու ծրագրերով:
ՀՊՄՀ-ում բակալավրի և մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝ առկա և հեռակա ուսուցմամբ։
Դիմորդների ընդունելությունը ՀՊՄՀ-ի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգում իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն:
Դիմորդները մասնակցում են միայն մեկ բուհի մեկ մասնագիտության ընդունելության մրցույթին:
ՀՊՄՀ-ի ռեկտորի կողմից կազմված ընդունող հանձնաժողովը կազմակերպում է ընդունելության քննությունները, որոնք վերահսկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից: Ընդունելության քննությունները և´ բովանդակային, և´ կազմակերպչական առումով լիովին համապատասխանում են բակալավրիատի առկա համակարգի պետական միասնական, կենտրոնացված եւ ներբուհական քննությունների պահանջներին:
2024-2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին փուլը կանցկացվի հունվարի 20-ից փետրվարի 4-ը։
Դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցում են 1500 դրամ և գրանցվելիս այն ներբեռնում dimord.am, իսկ ներբուհական՝ «Գործիքային կատարողականություն» , «Ռեժիսուրա» , «Գեղարվեստական լուսանկարչություն», «Պարարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում, «Կերպարվեստ», «Հագուստի մոդելավորում», «Երաժշտական կրթություն», «Օպերատորություն» մասնագիտություններից յուրաքանչյուր քննության համար դիմորդը 1500 ՀՀ դրամ պետք է վճարի ՀՊՄՀ հիմնադրամի «Ամերիաբանկ» Հ/Հ 1570027790960100 հաշվեհամարին և գրանցվելիս անդորրագիրը ներբեռնի dimord.am։
Բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգում ընդունելությունն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատված «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների» համաձայն. ընդունելության մասնագիտությունների ցանկը և հատկացվող տեղերի քանակը հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետում մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվում է առկա ուսուցմամբ՝ 54 և հեռակա ուսուցմամբ` 10 մագիստրոսական ծրագրով։
Մագիստրատուրայի սիրելի դիմորդ, ծանոթացիր Մանկավարժական համալսարանի այն մասնագիտություններին, որոնցից մեկով առկա ուսուցմամբ սովորողի (համատեղությամբ` աշխատողի) աշխատավարձի եկամտային հարկը կփակի ուսման վարձավճարը: Ցանկը՝ ստորև:
Մագիստրատուրայի դիմորդը 3000 ՀՀ դրամ պետք է վճարի ՀՊՄՀ հիմնադրամի «Ամերիաբանկ» Հ/Հ 1570027790960100 հաշվեհամարին։
Մագիստրոսի որակավորման (երկրորդ աստիճան) համար սահմանված է 120 կրեդիտ (առկա ուսուցում` երկու տարի տևողությամբ): Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի ընդունելության համար սահմանված պահանջը առաջին աստիճանի որակավորման առկայությունն է: Մագիստրոսի որակավորման կրթական ծրագրերը ներառում են հիմնական և մասնագիտացված դասընթացներ, վերապատրաստման դասընթացներ, միջառարկայական ծրագրեր, պրակտիկա:
Ծրագիրն ավարտվում է մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Մագիստրատուրայում ընդունելությունը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի» և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության և ուսումնառության կազմակերպման կարգի» համաձայն: