Սիրելի՛ ուսանող,
Նախքան կգտնես երազածդ աշխատանքը, պետք է որոշես, թե կարիերայի զարգացման ո՞ր փուլում ես գտնվում: Այս գործընթացը սովորաբար անվանում են ինքնագնահատում, որը կարիերայի զարգացման գործընթացի փուլերից առաջինն է և տալիս է կարիերայի զարգացմանն ուղղված մի շարք հարցադրումների պատասխաններ՝ կապված Ձեր նախասիրությունների, հմտությունների և սահմանված նպատակների հետ:
Հարցերը վերաբերում են կարիերայի խորհրդատուների կողմից տրամադրվող թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության լայն շրջանակի ուսումնասիրությանը: Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը կարող է վստահելի խորհրդատու դառնալ Ձեր կարիերիայի աճի համար: Կարող եք սովորել, թե ինչն է ձեզ բացառիկ դարձնում՝ գնահատելով Ձեր գիտելիքներն ու հմտությունները: Միշտ կարող եք այցելել կենտրոն և ստանալ խորհրդատվություն՝ միտված կարիերայի ձևավորմանն ու զարգացմանը:

ՀԳՀ Կենտրոնի նպատակը
- Ամրապնդել և ընդլայնել գործատուների հետ Համալսարանի համագործակցությունն ու աջակցել մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման գործընթացին:
- Տրամադրել Համալսարանի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական առաջընթացին ուղղված խորհրդատվական ծառայություններ:
Կենտրոնի աշխատանքներն իրականացվում են երկու ուղղությամբ`
- Փոխհամագործակցություն գործատուների հետ,
- Խորհրդատվություն՝ միտված ուսանողների և շրջանավարտների կարիերայի առաջխաղացմանը:
Փոխհամագործակցություն գործատուների հետ
1. Ստեղծել և ապահովել հետադարձ կապ գործատուների հետ, ուսումնասիրել և վերլուծել Համալսարանի ուսանողների և շրջանավարտների պատրաստվածության վերաբերյալ գործատուի առաջարկները հետևյալ գործառույթների միջոցով.
- Համալսարանի պոտենցիալ գործատուների հետ համագործակցային շրջանակների ընդլայնում` շարունակական պրակտիկաների գործընթացի միջոցով:
- Համալսարանի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ գործատուների շրջանում հարցումների անցկացում:
- Սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում բոլոր շահակիցների (գործատուների, ուսանողների և շրջանավարտների, թողարկող ամբիոնների մասնագետների) մասնակցությամբ:
- Գործատուների, ուսանողների և շրջանավարտների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ստեղծում, արդյունքների վերլուծություն և կառավարում:
2. Գործատուների հետ համագործակցության արդյունքում ստացված տվյալների վերլուծությունների տրամադրում` մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման գործընթացին աջակցելու համար:
2.1. Համագործակցել Համալսարանի այլ ստորաբաժանումների հետ «Արարատ» ծրագրի աշխատանքների իրականացման համար.
- Թիրախային խմբի (ֆակուլտետային պատասխանատուներ, դասախոսներ, ուսանողներ) ձևավորում:
Համալսարանի այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքների իրականացում միտված կրթական ծրագրերի բարելավմանը:
2.1 Ապահովել ֆակուլտետների հետ համատեղ աշխատանքներ:
- Ոլորտային (մանկավարժական) որակավորումների շրջանակի ձևավորման աշխատանքների աջակցման համար:
- Կրթական ծրագրերի վերջնարդյունքների վերանայման գործընթացի բարելավման համար:
Աջակցում և խորհրդատվություն՝ միտված ուսանողների և շրջանավարտների կարիերայի առաջընթացին:
3. Աջակցել Համալսարանի ապագա մասնագետների, շրջանավարտների կարողությունների բացահայտմանն ու խթանել աշխատաշուկայում նրանց հետագա մրցունակության բարձրացմանը:
- Համալսարանի ուսումնառողների կարիերայի ձևավորմանն ուղղված խորհրդատվության տրամադրում:
- Շրջանավարտներին աշխատանքի որոնման տեխնիկական միջոցների ուսուցում:
- Ուսումնառողների, շրջանավարատների տվյալների գրանցման շտեմարանի ստեղծում:
- Ռեզյումեների և ուղեկից նամակների կազմման խորհրդատվության տրամադրում:
- Գործատուների հետ հարցազրույցի նախապատրաստում:
4. Հիմնել փոխշահավետ համագործակցություն արտաքին կազմակերպությունների հետ` Կենտրոնի գործունեության շրջանակներում
- Համագործակցություն արտաքին կառույցների հետ, որոնց գործունեությունը առնչվում է զբաղվածության ապահովման գործընթացների հետ
- Թափուր աշխատատեղերի, կրթաթոշակների, դրամաշնոհրների, ուսումնական վարկերի և նամանատիպ այլ հայտարարությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տարածում:
- Աշխատանքային տոնավաճառների, կրթական ցուցահանդեսների մասնակցում:
- Կամավորական աշխատանքների մասնակցելու ուղղորդում
- Ուսանողների և շրջանավարտների համար դասընթացների կազմակերպում: