ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության իրականացման ձևեր
  • Առկա
  • Հեռակա
Բակալավրիատ
Մագիստրատուրա

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում 1948-1949 ուսումնական տարում բացվել է հոգեբանության–տրամաբանության ֆակուլտետը, որը 1956 թվականին վերակազմավորվել է մանկավարժության ֆակուլտետի` դպրոցական և նախադպրոցական բաժիններով, այնուհետև` 1957 թվականին, ֆակուլտետին կից ստեղծվել է հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան:

Երկար տարիներ գործելով այս կարգավիճակով` 1996 թվականին հիմնադրվել է հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետը` հանրակրթական հաստատությունների, պաշտպանության և արդարադատության նախարարությունների համակարգերում մասնագիտական հատուկ կադրեր պատրաստելու նպատակով: Համապատասխանաբար տրվել են հոգեբան-մանկավարժի, իրավաբանական հոգեբանի և ռազմական հոգեբանի որակավորումներ:

2006 թվականից այն վերանվանվել է հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի` ներառելով նաև սոցիալական մանկավարժություն մասնագիտությունը:

2011 թվականից ֆակուլտետը կոչվում է կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ: Ֆակուլտետը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում հոգեբանական գիտության և պրակտիկայի ձևավորման, զարգացման և ընդլայնման գործում:

Վերջին տարիներին ամրապնդվել է ֆակուլտետի`որպես հոգեբանության, մանկավարժության, սոցիոլոգիայի ոլորտներում գիտամանկավարժական կադրերի պատրաստման տարածաշրջանում առաջատար կենտրոնի դերը:

Ֆակուլտետում հաջողությամբ զուգակցվում են իրականացվող գիտահետազոտական, կրթական և նորարարական մանկավարժական գործընթացները, ընդլայնվել է միջազգային համագործակցության շրջանակը ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոնների գիտահետազոտական ուղղություններին համապատասխան: Ֆակուլտետում հետևողական աշխատանքներ են իրականացվում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մոտ գիտահետազոտական գործունեության նկատմամբ հետաքրքրության մակարդակի, այդ գործունեության որակի բարձրացման, գիտական ընկերության աշխատանքների աշխուժացման ուղղությամբ:

Ֆակուլտետում դասավանդում են 1 ակադեմիկոս, գիտությունների 13 դոկտորներ և 39 թեկնածուներ:

Կանոնադրություն

Աշխատակազմ

Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոն

ՀՊՄՀ-ի Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնը հիմնադրվել է 2022 թվականին։

 

Էլ. փոստ՝[email protected]

Հեռ.` Հեռ.` 59 70 46

Ռուզաննա Համբարձումի Պետրոսյան

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգ. գիտ. թեկ., դոցենտ, Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի վարիչի պ/կ

Գայանե Անդրանիկի Խաչիկյան

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի պ/կ, հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Վլադիմիր Սևանի Կարապետյան

Հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Լիդա Ռազմիկի Արամյան

Դեկանի տեղակալ ուսումնական գծով, հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Սոնա Արտակի Մակիչյան

Գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հասմիկ Գարեգինի Պետրոսյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Լուսիկ Ներսեսի Քուրքչյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Վահրամ Մհերի Քոսակյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Եվա Լևոնի Հովհաննիսյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Մարի Հարությունի Քելոյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Նվարդ Վազգենի Արզումանյան

Հոգ. գիտ. թեկ., ասիստենտ

Մարինե Արմենի Միքայելյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ, լաբորատորիայի ավագ գիտաշխատող

Հասմիկ Հենրիկի Փալանդուզյան

Դասախոս

Նաիրա Սամվելի Հարությունյան

Դասախոս

Հակոբ Մուշեղի Գևորգյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դասախոս

Լիլիթ Թորգոմի Վարդանյան

Հոգ․ գիտ․ թեկ․, դոցենտ

Աննա Գևորգի Խաչատրյան

Հոգ, գիտ, թեկ․, դոցենտ

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն

ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը հիմնադրվել է 2009 թվականին՝ սոցիոլոգիայի լաբորատորիայի կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների հիման վրա:

Ամբիոնը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում սոցիոլոգիական գիտության և պրակտիկայի ձևավորման, զարգացման և պրոպագանդման գործում: Սոցիոլոգիական գիտության ձևավորման գործում մեծ ներդրում են ունեցել Յուրի Գասպարյանը, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը:

Ամբիոնի աջակցությամբ կազմակերպվել են մի շարք հանրապետական և միջազգային կոնֆերանսներ: Ամեն տարի ամբիոնի անդամները մասնակցում են միջազգային կոնգրեսների, համագործակցում արտասահմանյան գիտնականների հետ, իրականացնում համատեղ հետազոտական ծրագրեր:

Ամբիոնի անդամների ուժերով ստեղծվել են բազմաթիվ սոցիոլոգիական դասագրքեր, արժեքավոր գիտական մենագրություններ: Ամբիոնի անդամների ուժերով ստեղծվել են բազմաթիվ սոցիոլոգիական դասագրքեր, արժեքավոր գիտական մենագրություններ:

Ամբիոնում աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ:

Ամբիոնն ունի 1 ասպիրանտ, 3 հայցորդ. աշխատում են գիտությունների 4 դոկտոր, պրոֆեսոր, 1 թեկնածու, դոցենտ, 3 թեկնածու, ասիստենտ, 1 թեկնածու, 11 դասախոս, 1 մասնագետ - կոորդինատոր:

 

Էլ. փոստ՝ [email protected]

Հեռ.` 59 70 56

Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոն

Մանվարժական ինստիտուտում 1946-47 ուստարում բացվում է խորհրդային Հայաստանում Հոգեբանության առաջին ամբիոնը: Խորհրդային ականավոր հոգեբան Սերգեյ Ռուբինշտեյնի ասպիրանտ՝ Գայանե Հովսեփյանի գլխավորությամբ ամբիոնում դասախոսում են Վեռա Դարբինյանը, Շավարշ Սիմոնյանը, Դրաստամատ Տեր-Մկրտչյանը և Մկրտիչ Մազմանյանը: Պրոֆեսոր Մկրտիչ Արամի Մազմանյանը 1951 թ. նշանակվում է հոգեբանության ամբիոնի վարիչ, իսկ 1957 թ. հիմնում հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան: 1965 թ. հիմնադրվում է Հայաստանում առաջին հոգեբանների միությունը: 1977-83 թթ. ամբիոնը ղեկավարում է մ.գ.թ., դոցենտ Ազգուշ Հակոբյանը, ապա 1983-1992 թթ., 1997-2003 թթ. հ.գ.դ., պրոֆեսոր Կառլեն Ոսկանյանը։ 1992-1996, 2003-2005 թթ. ամբիոնի վարիչ է նշանակվում հ.գ.դ., պրոֆեսոր Սերգեյ Արզումանյանը, ով 1982 թ. նշանակվել է հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի բաժնի վարիչ, 1991 թ. ղեկավարում հայկական հոգեբանական միությունը։ Նրա նախագահությամբ 1995 թ. ստեղծվել է հոգեբանա-մանկավարժական մասնագիտական խորհուրդը, իսկ 1996 թ.՝ հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետը։ :

2005-2011 թթ. Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ է նշանակվում հ.գ.թ., դոցենտ Սուսաննա Փիլոսյանը, ապա 2011-2016 թթ. հ.գ.դ., պրոֆեսոր Մելս Մկրտումյանը, ում կողմից 2014 թ. ամբիոնին կից բացվում է «Ճգնաժամային և արտակարգ իրավիճակների հոգեբանության լաբորատորիան»: 2016-17 թթ. արդեն հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվում հ.գ.դ., պրոֆեսոր, հոգեբանության 064 մասնագիտական խորհրդի նախագահ (2021 թ-ից համալսարանի ռեկտոր) Սրբուհի Գևորգյանը: Ամբիոնում դասախոսում են հոգեբանական գիտությունների 3 դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների 18 թեկնածու և դոցենտ, 8 ասպիրանտ և հայցորդ:

2017-20 թթ. ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվում հ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մարգարյանը, 2020-21 թթ.՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, 2021 թթ.՝ հ.գ.դ., պրոֆեսոր Կամո Վարդանյանը: 2021 թ-ից ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է հ.գ.թ., դոցենտ Լևոն Սարգսյանը: 2022 թ. հոգեբանության ամբիոնը անվանակոչվեց ամբիոնի երախտավոր, ակադեմիկոս Մկրտիչ Արամի Մազմանյանի անունով: Ամբիոնի նախաձեռնությամբ 2022թ. կազմակերպվել է 3 գիտաժողով, հանրապետական՝ «Դատահոգեբանական փորձաքննություն, տեսություն և պրակտիկա», միջազգային՝ «Պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքները», ուսանողական՝ «Հոգեբանական հետազոտություններ»։ Նաև լույս են տեսնում «Հոգեբանական հիմնախնդիրներ» գիտական պարբերականի 1-ին և 2-րդ համարները: Ամբիոնում դասախոսում են հոգեբանական գիտությունների 1 դոկտոր, պրոֆեսոր, 10 թեկնածու-դոցենտներ, 2 ասպիրանտ և հայցորդ: Ամբիոնում ձևակերպված են 2 ասպիրանտ և 22 հայցորդ: Ամբիոնի մասնագետները շարունակում են մշակել և հրատարակել ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր: Առանձնահատուկ նշանակություն է տրվում միջազգային կապերի զարգացմանը:

Ամբիոնը սպասարկում է մագիստրոսական 3 ծրագիր՝

  • Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն,
  • Ընտանիքի հոգեբանություն,
  • Ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն:

Ամբիոնի գիտահետազոտական ուղղություններն են.

  • Ընդհանուր հոգեբանություն,
  • Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն,
  • Ընտանիքի և էթնիկական հոգեբանություն,
  • Աշխատանքի հոգեբանություն և հոգեբանական անվտանգություն
  • Հոգեֆիզիոլոգիա
  • Էլ. փոստ`[email protected]

    Հեռ.` 59 70 42

Կիրառական հոգեբանության ամբիոն

1996 թվականին, երբ հիմնադրվել է «Հոգեբանության և մանկավարժության» «Հոգեբանության» ամբիոնները: 2006թ.-ին այս ամբիոնների բազայի վրա սահմանվել են համապատասխանաբար հետևյալ ամբիոնները` «Զարգացման և կիրառական հոգեբանության», «Հոգեբանության տեսության և պատմության»:

Մինչև 2009թ.-ը «Զարգացման և կիրառական հոգեբանության» ամբիոնի վարիչ է եղել Սերգեյ Արզումանյանը: Սերգեյ Զումշուդի Արզումանյանը 1982թ.-ին նշանակվել է հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի վարիչ, որտեղ իրականացնում է հետազոտություններ՝ մանկան, տարիքային և մանկավարժական հոգեբանության խնդիրների հարցերով։ 1991թ.-ին ղեկավարում է հայկական հոգեբանական միության նախագահի պաշտոնը։ 1992-97թ.թ. Արզումանյանը ղեկավարում է ՀՊՄՀ մանկան և ընդհանուր հոգեբանության ամբիոնը, 1998-2000 թթ՝ Նախադպրոցական մանկավարժության և մանկան հոգեբանության ամբիոնը, 2000-2006թթ. Ընդհանուր հոգեբանության և Կիրառական հոգեբանության ամբիոնները, իսկ 2006-09թթ.` Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնը։ Պրոֆեսոր Արզումանյանը մշակել է «Հանցածին վարքի դիրքորոշման» հոգեբանական տեսությունը, որում բացահայտում է օրինախախտ վարքի դիրքորոշումների ձևավորման, զարգացման, դրսևորման և փոփոխության օրինաչափությունները: Նա ստեղծեց իրավաբանական հոգեբանության դպրոց, զարգացրեց այդ ոլորտի հարակից մի շարք ոլորտներ` դատական հոգեբանություն, քրեական հոգեբանություն, սոցախտաբանություն, դատահոգեբանական փորձաքննությունը:

2009-2011թթ. ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է Սրբուհի Գևորգյանը, ով եղել է նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը::

2011-2021թթ. ամբիոնի վարիչի պարտականությունները կատարել է Սամվել Խուդոյանը: Նա նույնպես իր մեծ ներդրումն է ունեցել ամբիոնի զարգացման գործում: Նրա պաշտոնավարման ընթացքում ամբիոնը վերանվանվեց Կիրառական հոգեբանության ամբիոն: Ամբիոնի անդամների մեծ մասը, բացի դասախոսական գործունեությունից, զբաղվում են հոգեբանական պրակտիկայով, ընդունում և աշխատում են տարբեր խնդիրներով այցելուների հետ, ինչպես նաև կազմակերպում գործնական թրեյնինգներ, վերապատրաստումներ: Ամբիոնը ակտիվ ներգրավված է եղել պատերազմական իրավիճակում զինվորներին հոգեբանական աջակցություն ցույց տալու գործընթացի մեջ, ինչպես նաև տուժողների ընտանիքներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:

Ս. Խուդոյանի ղեկավարման ժամանակաշրջանում ամբիոնում իրականցվել են գիտական ուսումնասիրություններ կապված տարիքային զարգացման և ճգնաժամերի խնդիրների հետ, ինչպես նաև ներշնչաքի հոգեբանական ազդեցության, հիպնոթերապիայի հարցերով:

Կիրառական հոգեբանության ամբիոնում է իր գիտամանկավարժական գործունեությունը ծավալում ներկայիս ռեկտորը` Ս. Գևորգյանը:

Կիրառական հոգեբանության ամբիոնում տարբեր տարիների ընթացքում մշակվել են նոր մասնագիտացումների առարկայացանկերը: Բարեփոխվել է բակալավրիատի առարկայացանկը: Կիրառական հոգեբանության ամբիոնը լրիվությամբ կամ մասնակի (Հոգեբանության մյուս ամբիոնների հետ համատեղ) զբաղվում է մագիստրատուրայի հետևյալ ծրագրերով.

  • Զինվորական հոգեբանություն
  • Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
  • Իրավաբանական հոգեբանություն
  • Կառավարման հոգեբանություն

Ամբիոնի մասնագետների կողմից մշակվել են նեղ մասնագիտացումներին համապատասխան կրթական ծրագրեր, առարկայական նկարագրեր, վերոնշյալ մասնագիտացումների կրթական վերջնաարդյունքներին համապատասխան առարկայացանկ:

2021թ դեկտեմբերից առ այսօր ամբիոնի վարիչի պատականությունները կատարում է Մարիանա Ավետիսյանը: Ամբիոնի գիտահետազոտական ուղղություններն են.

  • Իրավաբանական հոգեբանություն, դատահոգեբանական փորձաքննություններ
  • Կլինիկական հոգեբանություն, մանակական կլինիկական հոգեբանություն /հատուկ հոգեբանություն/
  • Զինվորական հոգեբանություն
  • Սոցիալական հոգեբանություն, կառավարման հոգեբանություն

 

Էլ. փոստ`[email protected]

Հեռ.` 59 70 41

Մարիանա Սամվելի Ավետիսյան

Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչի պ/կ, հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Սրբուհի Ռաֆիկի Գևորգյան

ՀՊՄՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կամո Երեմի Վարդանյան

Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Հրանտի Սուքիասյան

Բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սուսաննա Միհրանի Փիլոսյան

Հոգ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

 

Նաիրա Ռաֆիկի Հակոբյան

Հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արուսյակ Գևորգի Գևորգյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դասախոս

Մերի Արզումանի Գռաբսկա

Հոգ. գիտ. թեկ., դասախոս

Նարինե Եղիշի Ստեփանյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Զարզանդ Դավթի Ասատրյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ, գնդապետ

Արմեն Տիգրանի Բեջանյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ, ավագ գիտաշխատող

Արմեն Կարապետի Աբգարյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Աննա Դավթի Առաքելյան

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Արամ Սմբատի Գյուրջյան

Հոգ.գիտ.թեկնածու., դասախոս

Սիրինա Հովհաննեսի Առաքելյան

Դասախոս

Գոռ Սուրենի Եսայան

Հոգ. գիտ. թեկ., դասախոս

Վերջին հրապարակումներ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԱՆՁԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ: ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸpdf
2024
Միջազգային գիտաժողովի նյութեր
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Դատահոգեբանական փորձաքննություն. տեսություն և պրակտիկաpdf
2024
Գիտագործնական գիտաժողովի նյութեր
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
Հոգեբանական հիմախնդիրներpdf
2022
Միջազգային գիտաժողովի նյութեր
Բոլոր հրապարակումները

Նորություններ