ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության իրականացման ձևեր
  • Առկա
  • Հեռակա
Բակալավրիատ
Մագիստրատուրա
 

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը կազմավորվել է 2012 թվականին՝ Ֆիզիկատեխնոլոգիական ու Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների միավորման արդյունքում:


Ֆակուլտետը պատրաստում է ուսուցիչներ ֆիզիկա, մաթեմատիկա, բնագիտություն, ինֆորմատիկա, տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտությունների գծով:

Ֆակուլտետում գործում է լրացուցիչ մասնագիտությունների համակարգը, որը հնարավորություն է ընձեռում բակալավրիատում սովորող ուսանողներին զուգահեռաբար ստանալ լրացուցիչ մասնագիտություն։

Ֆակուլտետի ամբիոնների կազմում գործում Է ուսումնական  9  լաբորատորիա և արհեստանոց, որոնց նյութատեխնիկական հագեցվածությունը պարբերաբար արդիականացվում է՝ գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց:

Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) հետ; Օպտիկա մասնագիտացում ընտրած մագիստրանտները հետազոտական պրակտիկան անց են կացնում ՖՀԻ-ի գիտական լաբորատորիաներում, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մի մասն իրենց ավարտական աշխատանքներն ու թեզերը պատրաստում են ՖՀԻ-ի առաջատար գիտնականների ղեկավարությամբ։ 

2011թվականից համալսարանում գործում է քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի գիտաուսումնական լաբորատորիան, որի հիման վրա 2011թ-ին ՖՀԻ-ի հետ համատեղ ստեղծվել է ոչ գծային օպտիկական, ֆոտոնիկական և լազերային նյութերի գիտական լաբորատորիան։ 

Ֆակուլտետի նախաձեռնությամբ ՀՊՄՀ-ը համագործակցության պայմանագրեր է կնքել նաև ՀՀ ԳԱԱ-ի Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հետ։

Ֆակուլտետում հետևողականորեն իրականացվում է ուսուցման նոր տեխնոլոգիաների ներդրումը. արդեն գործում է համակարգչային լսարան-պորտալը, որտեղ ուսանողները և աշխատակիցները կարող են անվճար օգտվել ութսուն հազար անուն էլեկտրոնային գիտական գրականությունից և ուսումնամեթոդական նյութերից: 

Մասնագիտական առարկաների մի մասը դասավանդվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ (ինչն էապես բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը և դասավանդման որակը), իրականացվում է ուսումնական լաբորատորիաների վերազինում, լաբորատոր աշխատանքների արդիականացում և այլն։ 

Ֆակուլտետում գործում է ուսումնական աստղադիտարանը, ուր պարբերաբար այցելում են տարբեր դպրոցների աշակերտները, ինչը նպաստում է բուհի և դպրոցի կապի ամրապնդմանը։

Նոր ուսումնական ծրագրերի և տեխնիկական միջոցների արդիականացման և ներդրման շնորհիվ փորձ է արվում ապահովել որակական առաջընթաց:

Ֆակուլտետում ուսանողների անմիջական մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են ուսանողների աշխատանքների ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, պատմական և ռազմահայրենասիրական թեմաներով գիտահանրամատչելի դասախոսություններ։

Կանոնադրություն

 

Աշխատակազմ

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը վերակազմավորվել է 2016 թվականին` Մաթեմատիկայի դասավանդման մոթոդիկայի, Բարձրագույն հանրահաշվի և երկրաչափության, Մաթ.անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնների միավորման արդյունքում: Ամբիոնում աշխատում է գիտությունների 9 դոկտոր, 1 ակադեմիկոս, 9 պրոֆեսոր, 10 թեկնածու, 10 դոցենտ:

Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնում պաշտպանել են 10 ատենախոսություններ: Ներկայումս ամբիոնն ունի 3 հայցորդ և 1 ասպիրանտ: Ամբիոնի ներկայիս աշխատակիցների կողմից հրատարակվել է ավելի քան 1000 գիտական աշխատանք` տեղական, միջազգային ամսագրերում` գրանցված միջազգային գիտաչափական շտեմարաններում:

Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են նաև հանրակրթական տարրական դպրոցի մաթեմատիկայի, միջին դպրոցի հանրահաշվի, ավագ դպրոցի երկրաչափության և բարձրագույն հանրահաշվի, բարձրագույն երկրաչափության և բուհական մի շարք այլ դասագրքեր, մենագրություններ, մեթոդական ձեռնարկներ, գիտամեթոդական ժողովածուներ:

Ամբիոնում գործում է «Մաթեմատիկական կրթություն» գիտամեթոդական սեմինարը: Ամբիոնը 2013-2018թթ. կազմակերպել է «Մաթեմատիկական կրթություն 1-6» վեց միջազգային գիտաժողովներ, որոնց մասնակցել են ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Սլովենիայի, Ուկրաինայի մասնագետները: Անցկացված բոլոր գիտաժողովների նյութերը հրատարակվել են առանձին գիտական ժողովածուներով: Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են ՀՀ-ում, ՌԴ-ում, Ուկրաինայիում, Ավստրիայում կազմակերպված բազմաթիվ գիտաժողովների, հանդես եկել պլենար և խմբային զեկուցումներով: Ամբիոնի դասախոսները մասնակցել և զեկուցումով հանդես են եկել Մաթեմատիկայի, ինչպես նաև Մաթեմատիկական կրթության համաշխարհային վեհաժողովներին: Ամբիոնը ակտիվորեն մասնակցել և մասնակցում է Եվրամիության TEMPUS և ERASMUS+ կրեդիտային շարժունության ծրագերին։

Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են`

  • Արժեքները և նրանց ձևավորումը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում:
  • Միջին և ավագ դպրոցում մաթեմատիկայի ուսուցման արդյունավետության բարձրացման հիմնահարցը:
  • Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա. նորարարական մեթոդներ. ուսուցման կոլեկտիվ եղանակ:
  • Ենթաբազմաձևությունների տեսություն:
  • Ինտեգրալ դիֆերենցիալ հավասարումներ, ֆակտորիազացիա:
  • Բուլյան և դ'Մորգանի ֆունկիցիաներ, քվազիխմբերի տեսություն:
  • Թաղանթների տեսության դիֆերենցիալ հավասարումների սպեկտրալ անալիզ:
  • Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա, սեյսմոլոգիա, սպեկտրալ անալիզ:
  • Ալիքային տեսության մեթոդների կիրառությունը փոփոխվող տնտեսական համակարգերում:

Ամբիոնում բազային ֆինանսավորման հիմունքներով իրականացվում է «Մաթեմատիկայի դպրոցական դասընթացի գիտամանկավարժական և արժեբանական հիմունքները կրթական նոր հարացույցի պայմաններում» ծրագիրը:

էլ. փոստ` [email protected]

Հեռ.՝ 59 70 20, 59 70 24

Լուսինե Գուրգենի Ղուլղազարյան

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Համլետ Սուրենի Միքայելյան

Մանկ.գիտ. դոկտոր, ֆիզ. մաթ. գիտ. թեկ., մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գուրգեն Ռուբենի Ղուլղազարյան

Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Քրիստափորի Հարությունյան

Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Լևոն Գուրգենի Արաբաջյան

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ալեքսանդր Խաչատուրի Ղուշչյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Մանուկ Աշոտի Մկրտչյան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,  Լաբորատորիայի վարիչ 

Վարազդատ Կոլյայի Վարդազարյան

Ֆիզ.մաթ.գիտ.թեկ., դոցենտ

Սևադա Անուշավանի Խաչատրյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Վաղարշակ Կառլենի Ոսկանյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Վարուժան Վրեժի Վարդապետյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Վահրամ Անդրանիկի Ներսեսյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Սարիբեկ Էլիբեկի Հակոբյան

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ

Սերգեյ Ստեփանի Դավիդով

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Գուրգեն Ռուբենի Ասատրյան

Ֆիզմաթ. գիտ. թեկ., ասիստենտ

Արաքսյա Տիգրանի Մկրտչյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Աղավնի Հասոյի Գրիգորյան

Դասախոս

Նորվարդ Սմբատի Դովլաթյան

Դասախոս

Անժելա Իսրայելի Մինասյան

Մանկ․ գիտ․ թեկ․, դասախոս

Տեխնոլոգիական կրթության ամբիոն

Ամբիոնը կազմավորվել է 1959 թվականին «Մեքենագիտության և նյութերի մշակման» անվանմամբ։ 1967 թվականին ամբիոնը փակվել է, վերաբացվել է 1969թ․-ին: 2012 թվականին վերակազմավորվել է «Մեքենագիտության, ընդհանուր տեխնիկական առարկաների և նրանց դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի՝ «Մեքենագիտության և նյութերի մշակման» և «Ընդանուր տեխնիկական առարկաների և նրանց դասավանդման մեթոդիկա» ամբիոնների միավորման արդյունքում, իսկ 2015թ․-ին վերանվանվել է «Տեխնոլոգիական կրթության» ամբիոն։

Ամբիոնին կից գործում են «Համակարգչային գրաֆիկա և ռոբոտոտեխնիկա», «Հագուստի մոդելավորման և սննդի պատրաստման տեխնոլոգիա» լաբորատորիաները, «Մետաղամշակման» և «Փայտամշակման» արհեստանոցները: Ամբիոնի առարկաների գծով բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներն անցնում են ուսումնական և արտադրական պրակտիկա «Ինտերստանոկ» ԳԱԲԲԸ և ՓԲԸ «Ռուսալ-Արմենալ» գործարաններում, «ԻՆՖՈՒՍ» ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանն աջակցող ՀԿ-ում, ինչպես նաև ՀՀ բանկերում։

Ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական Պրոբլեմների Ինստիտուտ ՊՈԱԿ-ի հետ, ինչպես նաև ՀՊՃՀ-ի մետալուրգայի և նյութագիտության պրոբլեմային լաբորատորիայի հետ: Ամբիոնում ներկայումս աշխատում են 2 պրոֆեսոր և 4 դոցենտ: Ամբիոնն ունի մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման 3 հայցորդ:

Ամբիոնի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են ինչպես հանրապետության, այնպես էլ այլ երկրներում կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին:

Ամբիոնի դասախոսները ներգրավված են «Տեխնոլոգիա» առարկայի չափորոշիչների մշակման և դասագրքերի ստեղծման գործընթացներում։

Ամբիոնում զարգացնում են հետևյալ հիմնական գիտական ուղղությունները`

  • Միջին դպրոցում տեխնոլոգիայի ուսուցման արդյունավետության բարձրացման հիմնահարցը,
  • Տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա, նորարարական մեթոդներ,
  • Ինժեներական մտածողության ձևավորումը տեխնոլոգիայի ուսուցման գործընթացում,
  • Ստեղծագործական և տեխնիկական կարողունակության զարգացման տեսական և գիտափորձարարական մեթոդների հետազոտումը,
  • Մակերևութային ճարտարագիտության, ժամանակակից մետաղների մշակման հումքատնտեսող տեխնոլոգիաներ։

էլ. փոստ` [email protected]

Հեռ.` 59 70 51

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմավորվել է 2012 թվականին: Ամբիոնի գործունեության հիմնական գիտական ուղղություններն են՝

  • Կրթական համակարգի արդի բարեփոխումները և ֆիզիկայի ուսուցիչների մասնագիտական կոմպետենցիաների ձևավորման խնդիրը մանկավարժական բուհերում,
  • Ֆիզիկայի ուսուցման կատարելագործումը մանկավարժական բուհում և հանրակրթական դպրոցում,
  • Կրթական համակարգի արդի բարեփոխումները և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի հիմնախնդիրները ավագ դպրոցում,
  • Նյութագիտությանը, լազերային համակարգերին, հեռահաղորդակցության, սենսորիկային առընչվող տեսական և փորձարարական աշխատանքների իրականացում:

Ամբիոնը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործընթացը, կազմակերպում է միջազգային կոնֆերանսներ, սեմինարներ, որտեղ ընդգրկում է նաև ուսանողներին: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից շարունակաբար տպագրվում են բազմաթիվ գիտական հոդվածներ, որոնց մեծ մասը բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, որոնք ներառված են Scopus , WoS և այլ հայտնի շտեմարաններում։

Ամբիոնը ներկայումս համագործակցում է՝

  • ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի,
  • Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ),
  • Ֆրանսիայի Լորենի համալսարանի Օպտիկակական Նյութերի և Ֆոտոնիկական համակարգերի լաբորատորիայի (LMOPS),
  • Ստեղծագործական և տեխնիկական կարողունակության զարգացման տեսական և գիտափորձարարական մեթոդների հետազոտումը
  • Իտալիայի Պադովայի համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի,
  • Իտալիայի Պավիայի համալսարանի,
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Անտոնիոյի և Բոզեմանի համալսարանների ֆիզիկայի ֆակուլտետների հետ:

Համագործակցության շրջանակներում ամբիոնը հնարավորություն է ստեղծում բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար իրենց գիտական հետազոտությունների մի մասն անցկացնել Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների լավագույն բուհերում։

Էլ. փոստ՝ [email protected]

Հեռ.` 59 70 54

Էդվարդ Պիերի Կոկանյան

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ

Էդուարդ Մուշեղի Ղազարյան

ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոս,  ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գագիկ Գևորգի Դեմիրխանյան

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար

Կամո Համլետի Ահարոնյան

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արսեն Սրապիոնի Թարոյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ, պրոֆեսորի պ/կ

Նաիրա Ավետիսի Սաֆարյան

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պ/կ, Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ

Ատոմ Վաչագանի Եգանյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Նարինե Էդիկի Բաբաջանյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Գագիկ Գրիգորի Մելիքյան

Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ

Աննա Լևոնի Ռուբենյան

Մանկ․գիտ․ թեկնածու, դասախոս 

Անուշ Վարդգեսի Դանիելյան

Ֆիզ․մաթ․գիտ․թեկնածու, ասիստենտ

Ցողիկ Ավետիսի Ավետիսյան

Ավագ լաբորանտ

Նունե Նորիկի Մխիթարյան

Մասնագետ

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնը հիմնադրվել է 1987 թվականին` Ֆիզիկամաթեմատկական ֆակուլտետի կազմում:

Ամբիոնի հիմնադրման և կազմավորման գործում մեծ ավանդ ունի ներկայումս ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Մկրտիչ Սահրադյանը, ով 1987-2009 թվականներին եղել է ամբիոնի վարիչ:

2011թ. ամբիոնը վերանվավել է «Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի» և ընդգրկվել Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի կազմում:

Ամբիոնը պատրաստում է «Ինֆորմատիկա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավր և մանկավարժության մագիստրոս որակավորմամբ մասնագետներ, որոնք կարող են աշխատել և դպրոցներում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչներ, և կազմակերպություններում, ընկերություններում՝ որպես ծրագրավորման, հաշվողական ցանցերի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:

Ամբիոնն ունի մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման 2 հայցորդներ՝ ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ինֆորմատիկա) մասնագիտությամբ:

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է համալսարանի ինֆորմատիզացիայի, ուսումնական գործընթացի ավտոմատացման, այդ թվում՝ տարբեր մասնագիտությունների գծով էլեկտրոնային ուսումնական նյութերի, դասընթացների և հեռավար ուսուցման համար անհրաժեշտ մասնագիտական բազայի ստեղծմանը:

Ամբիոնում ներկայումս աշխատում են 2 պրոֆեսոր, 10 դոցենտ, 3 ասիստենտ, 3 դասախոս: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ինչպես Հանրապետության, այնպես էլ այլ երկրներում կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին:

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրապարակված են բազմաթիվ գիտական, ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքներ (30 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ, շուրջ 250 հոդվածներ):

Թեկնածուական թեզ են պաշտպանել 3 ասպիրանտ և 3 հայցորդ:

Ամբիոնն ունի 9 համակարգչային լսարան, որոնք հագեցած են ժամանակակից համակարգչային տեխնիկայով, էլեկտրոնային գրատախտակներով, լուսածրիչներով, տեղային և ինտերնետ ցանցով:

Ամբիոնի դասախոսները վարում են դասախոսություններ, կատարում լաբորատոր և գործնական աշխատանքներ՝ համալսարանի բոլոր ֆակուլտետների՝ բակալավրի, մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար:

Վիրտուալ շրջագայություն

էլ. փոստ` [email protected]

Հեռ.` 59 70 73

Վեբ կայք՝ informatics.aspu.am

Արթուր Արմենի Թադևոսյան

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Գագիկ Տիգրանի Կիրակոսյան

Տեխ. գիտ. դոկտոր,պրոֆ‎եսոր 

Վլադիմիր Գրիգորի Սահակյան

Ֆիզ. մաթ. գիտ., թեկ., դոցենտ 

Սպարտակ Սերյոժայի Սողոյան

Մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր 

Արմեն Միշայի Ծատուրյան

Մանկ․ գիտ․ դոկտոր, դոցենտ

Սամվել Միսակի Ասատրյան

Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ, Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Նանա Դավթի Գրիգորյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Վահագն Միշայի Խառատյան

ֆիզ. մաթ. գիտ. թեկ., ասիտենտ

Կարեն Վահրամի Պետրոսյան

Տեխ. գիտ. թեկ., դոցենտ

Գարեգին Արարատի էլոյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Արսեն Գվիդոնի Նադարյան

Տեխ. գիտ. թեկ., դոցենտ

Սամվել Մայիսի Միրզոյան

Դասախոս

Ջանիբեկ Լիպարիտի Սրապիոնյան

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ

Ռուզաննա Ռաֆիկի Ստեփանյան

Դասախոս

Մամիկոն Զալիբեկի Հակոբյան

Տեխ. գիտ.թեկնածու, դոցենտ

Գոհար Հենրիկի Նահապետյան

Դասախոս

Թերեզա Կարապետի Շահբազյան

Մասնագետ, դասախոս 

Վերջին հրապարակումներ

Լուսինե Ղուլղազարյան
Մաթեմատիկական անալիզ․ Անորոշ ինտեգրալpdf
2022
G. G. Demirkhanyan, R. B. Kostanyan
Spectroscopic Capabilities of LaF3:Er3+ Crystals for MIR Lasers Cascade Operationpdf
2022
Հոդված
A.M. Ishkhanyan, G.G. Demirkhanyan
Comment on the paper “Third-harmonic generation investigated by a short-range bottomless exponential potential well” by M. Hu, K. Guo, Q. Yu, Z. Zhang [Superlattices and Microstructures, 122 (2018) 538–547]pdf
2022
Հոդված
Ninel Kokanyan, Nune Mkhitaryan, Gagik Demirkhanyan, Ajith Kumar, Michel Aillerie, Dhiraj Sardar, Edvard Kokanyan
LiNbO3-Tm3+ Crystal. Material for Optical Coolingpdf
2022
Հոդված
H. G. Demirkhanyan, G. G. Demirkhanyan and R. B. Kostanyan
YAG: Yb3+ crystal as a potential material for optical temperature sensorspdf
2018
Հոդված
Г.Г. Демирханян, Р.Б. Костанян, В.М. Мыхитарян
Взаимодействие примесных ионов RE3+ с неоднородным полем излученияpdf
2017
Հոդված
А.Г. Демирханян, Г.Г. Демирханян, Э.П. Коканян
Кристалл LiNbO3–Yb3+: материал для оптического сенсора температурыpdf
2017
Հոդված
Բոլոր հրապարակումները

Նորություններ