ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումների համաձայն:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սովորել ցանկացող սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդները փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն /Հասցե` Վազգեն Սարգսյան 3, Երևան 0010, Հայաստան, Սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ. +374 10-599-647), արտաքին կապերի բաժին (հեռ. +374 10-599-646), էլ. հասցե՝ [email protected]

Մինչև ՀՀ ԿԳՄՍ նախարարություն դիմելը, խորհուրդ ենք տալիս դիմել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողով /Հասցե` Խանջյան 5, 1-ին հարկ, հեռ.՝ +374 10-59-70-69/ և միջազգային համագործակցության բաժին /Տիգրան Մեծ 17, 3-րդ հարկ, 301 սենյակ, հեռ.՝ +374 10-59-70-53, էլ. Հասցե՝ [email protected]/՝ պարզելու մասնագիտությունների ցանկը, վարձավճարները և ընդունելության ժամկետները/:

Ներկայացվող փաստաթղթեր՝

  1. Դիմում՝ համաձայն կից ներկայացված ձևի,
  2. Դիմում-հարցաթերթիկ՝ համաձայն կից ներկայացված ձևի,
  3. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  4. անձնագրի պատճենը,
  5. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
  6. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  7. 3x4 չափսի 4 լուսանկար,
  8. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
  9. հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում (հայերենով, ռուսերենով կամ անգլերենով):

 Փաստաթղթերը Նախարարություն ներկայացվում են`

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
  • բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Նախարարություն հետևյալ ժամկետներում՝

  •  Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝  2023 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ
  •  Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝  2023 թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի
    22-ը ներառյալ
  •  Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2023 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ
  • Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2023 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 13-ը
    ներառյալ
  •  Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝  2023 թ. hունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝  2023 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 18-ը ներառյալ
  • Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2023 թ. հունիսի 15-ից մինչև
    հոկտեմբերի 13-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2023 թ. հունիսի 15-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ

ՀՊՄՀ-ում գործում է նաև օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված 8 ամսյա նախապատրաստական դասընթացներ՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով: Դասընթացների ավարտից հետո տրվում է հավաստագրեր:

Վարձավճարը կազմում է 420,000 դրամ:

Ընդհանուր տեղեկատվություն

  • Վիզա՝ վիզայի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կայքէջ հետևյալ հղումով` https://www.mfa.am/en/visa/: 
  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ընդունված օտարերկրյա դիմորդները ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար պետք է դիմեն Միջազգային համագործակցության բաժին /Տիգրան Մեծ 17, 3-րդ հարկ, 301 սենյակ, հեռ.՝ +374 10-59-70-53, էլ. Հասցե՝ [email protected]/` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
  1. Անձնագրի թարգմանություն` նոտարով հաստատվա,
  2. 3 հատ 4x5 չափի լուսանկար,
  3. Բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (ՀՀ բժշկական հաստատություններից 1 ամսվա թարմությամբ),
  4. դիմում-հարցաթերթիկ (լրացվում է միջազգային համագործակցության բաժնում),
  5. Ծնողների անձնագրերի պատճենները,
  6. Անհրաժեշտության դեպում ծննդյան վկայականի պատճեն և այլ փաստաթղթեր:
  • Կացարան՝ ՀՊՄՀ-ն դեռևս հանրակացարան չունի, սակայն համալսարանի Միջազգային համագործակցության բաժինը կօգնի գտնել համալսարանին կից կացարան:
  • Փոխադրամիջոց՝ Երևանում փոխադրամիջոցի ընտրության լայն հնարավորություն կա. կան շատ հարմարավետ ավտոբուսներ և երթուղային տաքսիներ` մի ուղղությունը 100 ՀՀ դրամ արժողությամբ ( մոտավորապես 0,22 ցենտ): Կարող եք օգտվել տաքսիներից, որը բավականին մատչելի է (1կմ 100 ՀՀ դրամ/ 0,22 ցենտ):
  • Սնունդ՝ օրական 10 ԱՄՆ դոլար: Կախված նրանից, թե որտեղ և ինչ եք ցանկանում ուտել` օրական սնունդի արժեքը կկազմի 10-20 ԱՄՆ դոլար: ՀՊՄՀ-ն ունի նաև ուսանողական ճաշարաններ, որտեղ կան հարմարավետ գներով սնունդ և ըմպելիք:
  • Առողջության ապահովագրում՝ ուսանողները   Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սովորելու ընթացքում իրենք են պատասխանատու իրենց առողջության համար:

 

Նորություններ